Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի միջազգային կազմակերպության (CTBTO) կողմից Կենտրոնը ճանաչվել է տվյալների ազգային կենտրոն։

«Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի» (ՄՌԱԿԳ) և «Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության» (ՄՓՀԱՊԿ) համագործակցության արդյունքում «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը» ճանաչվել է տվյալների մշակման ազգային կենտրոն, ինչը ՄՌԱԳԿ-ին հնարավորություն է տալիս իրական ժամանակում ստանալ/ներբեռնել և վերլուծել միջուկային զենքի փորձարկումների հայտնաբերման համար ՄՓՀԱՊԿ -ի կողմից տրամադրվող ռադիոլոգիական, ինֆրաձայնային, հիդրոակուստիկ կայանների գրանցած տվյալները։ «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը» ստացել է հնարավորություն տեղեկանալու և վերլուծելու աշխարհում տեղադրված ավելի քան 300 կայանների կողմից գրանցված տվյալները, իրականացնել ռադիոնուկլիդների գրանցման կայանների կողմից ստացված սպեկտրների վերլուծություն և մթնոլորտում ռադիոնուկլիդների տարածման հաշվարկ։ Նշված խնդիրների լուծման համար CTBTO-ի կողմից ՄՌԱԳԿ-ին տրամադրվել են ժամանակակից տեխնիկական և ծրագրային միջոցներ։